«ՎիվաՍել»-ը նոր առաջարկ ունի Ռուսաստան մեկնողների համար
Տնտեսություն
11:48 31/08/2012

«ՎիվաՍել»-ը նոր առաջարկ ունի Ռուսաստան մեկնողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Ռուսաստանում գտնվող բաժանորդները կարող են ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, վայելել ինտերնետն ընդամենը 49 դրամ/ՄԲ սակագնով, ստանալ զանգեր րոպեն 29 դրամով, և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին նույնպես 29 դրամ/րոպե սակագնով:

Ռոումինգն անհրաժեշտ է ակտիվացնել նախքան Ռուսաստան մեկնելը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
 

Placeholder
«ՎիվաՍել»-ը նոր առաջարկ ունի Ռուսաստան մեկնողների համար