Անդրաշ Ռաց. Հունգարիան գիտակցված գնացել է դիվանագիտական կորուստների
Քաղաքական
17:11 01/09/2012

Անդրաշ Ռաց. Հունգարիան գիտակցված գնացել է դիվանագիտական կորուստների

Միջազգային իրավունքի հունգարացի մասնագետ Լասլո Վալկի կարծիքով՝ Հայաստանի արձագանքը Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային, համաչափ քայլ չէր: Միաժամանակ, ըստ «Ռեգնում» գործակալության, նա կարծիք է հայտնել, որ դիվանագիտական կապերի կասեցումը լուրջ քաղաքական նախազգուշացում է Հունգարիային:

Երկրի արտգործնախարարության կազմում գործող արտաքին քաղաքական հիմնախնդիրների ինստիտուտի աշխատակից Անդրաշ Ռացն էլ կարծիք է հայտնել, որ Սաֆարովի գործը ծանր հետևանքներ է ունենալու Հունգարիայի միջազգային վարկի վրա: Նրա խոսքերով` Արևմուտքի հանրային կարծիքին ու դիվանագետներին դժվար կլինի բացատրել, թե ինչու է «կացնով մարդասպանը» Ադրբեջանին հանձնվել, երբ նա այնտեղ «ազգային հերոս» է համարվում:

Անդրաշ Ռացի կարծիքով՝ Հունգարիան Սաֆարովի դեպքում գիտակցաբար է գնացել դիվանագիտական կորուստների:
 

Placeholder
Անդրաշ Ռաց. Հունգարիան գիտակցված գնացել է դիվանագիտական կորուստների