Բենայունը չի խաղա «Շախտյորի» դեմ
Աշխարհում
12:50 01/09/2012

Բենայունը չի խաղա «Շախտյորի» դեմ

Կիսապաշտպան Յոսսի Բենայունը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, 32-ամյա իսրայելցի ֆուտբոլիստը հեռանում է «Չելսիից» և ողջ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Վեստ Հեմում»:

Հիշեցնենք, որ «Չելսին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Դոնեցկի «Շախտյորի» մրցակիցն է, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Placeholder
Բենայունը չի խաղա «Շախտյորի» դեմ