Երկամսյա կալանք` Գյումրու կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում
Օրվա մամուլ
09:28 01/09/2012

Երկամսյա կալանք` Գյումրու կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահ Հարություն Համբարյանը, որը նախօրեին ձերբակալվել էր Գյումրիում տեղի ունեցած հայտնի կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում, երեկ երկամսյա կալանքի է ենթարկվել:

«Կրակոցների շուրջ ծավալվող զարգացումների հետագա ընթացքից այժմ անհանգստացած է նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թիմը, քանի որ, ըստ ոստիկանության, կրակել են նաև այդ թիմի ներկայացուցիչները,- գրում է «Հայկական ժամանակը»:- Ըստ որոշ տեղեկությունների` Բալասանյանը նույնպես ամեն ինչ անում է , որ դեպքը շատ մեծ հնչեղություն չստանա»:

Placeholder
Երկամսյա կալանք` Գյումրու կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում