Նիկոլայ Բորդյուժա. Հանցագործի հերոսացումը կնպաստի տարածաշրջանային լարվածության թեժացմանը
Քաղաքական
14:40 03/09/2012

Նիկոլայ Բորդյուժա. Հանցագործի հերոսացումը կնպաստի տարածաշրջանային լարվածության թեժացմանը

Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ այսօր հայտարարություն  է տարածել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավար Նիկոլայ Բորդյուժան:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հայ սպային սպանած և Հունգարիայի Հանրապետությունից արտահանձնված մարդասպանին ներում շնորհելու և ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնոմ հանցավորության դեմ պայքարի միջպետական համակարգի գործունակությունը:

Այս քայլը, որն ակնհայտորեն արված է կոնյուկտուրային քաղաքական նպատակների ծառայեցնելու համար, չի կարող արդարացվել: Ավելին, հանցագործի հերոսացումը միայն կնպաստի առանց այդ էլ թեժ տարածաշրջանային լարվածության աճին:
Վստահ եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու հարցում»:

Placeholder
Նիկոլայ Բորդյուժա. Հանցագործի հերոսացումը կնպաստի տարածաշրջանային լարվածության թեժացմանը