Շվեդ ֆուտբոլիստը գոլ խփեց և… մահացավ
Աշխարհում
15:53 03/09/2012

Շվեդ ֆուտբոլիստը գոլ խփեց և… մահացավ

Վիկտոր Բրանշտրեմը` 29-ամյա շվեդ ֆուտբոլիստը, մահացել է շվեդական չորրորդ լիգայի խաղի ժամանակ այն բանից քիչ հետո, երբ գրավել է մրցակցի դարպասը:

«Պիտի» թիմի հարձակվողը այն բանից փոքր-ինչ հետո, երբ գոլ խփեց «Ումեդալենայի» դարպասը, հանկարծակի վայր ընկավ խոտածածկին: Նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը:
Բրանշտրեմի մահից հետո խաղը դադարեցվեց: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Placeholder
Շվեդ ֆուտբոլիստը գոլ խփեց և… մահացավ