Լեոնարդո. «ՊՍԺ-ն մտադիր չէ հրավիրել Ռոնալդուին»
Աշխարհում
15:18 04/09/2012

Լեոնարդո. «ՊՍԺ-ն մտադիր չէ հրավիրել Ռոնալդուին»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ իր ակումբը չի պատրաստվում ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» առաջատարը խոստովանել էր, որ երջանիկ չէ «Ռեալում», որից հետո խոսակցություններ հայտնվեցին այն մասին, թե, իբր, պորտուգալացին հեռանալու է թիմից: Նրա տրանսֆերը գնելու հնարավոր հավակնորդների ցուցակում նշվում էին «Անժիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի անունները, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը հերքում է իր մասնակցությունը:

«Մենք երբևէ չենք մտածել Քրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մասին: Եթե հետաքրքրվում ենք որևէ ֆուտբոլիստով, ապա անպայման դիմում ենք նրա ակումբին: Բացի այդ, մենք գոհ ենք ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում մեր ձեռքբերումներից»,- նշել է Լեոնարդոն:

Placeholder
Լեոնարդո. «ՊՍԺ-ն մտադիր չէ հրավիրել Ռոնալդուին»