Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում երեկ հաղորդում է ստացվել, որ օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանությունից այսօր հայտնում են, պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկում գտնվող մեկնման սրահ տանող ճանապարհին «LEXUS GS 450 G» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվելով աջ ճամփեզրի ճաղավանդակին` ընկել է 1-ին հարկի ճանապարհին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն: