Գյումրու քաղաքապետը դուրս է գալիս քաղաքականությունից` կենտրոնանալու բիզնեսի վրա
Օրվա մամուլ
09:54 05/09/2012

Գյումրու քաղաքապետը դուրս է գալիս քաղաքականությունից` կենտրոնանալու բիզնեսի վրա

«Հայկական ժամանակը» զրուցել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հարցին` ինչու չառաջադրվեց գալիք ընտրություններում, պատասխանել է. «Ես ուղղակի ուզում եմ հիմա բիզնեսով զբաղվել, ճիշտ է, մինչև հմի էլ եմ բիզնեսով զբաղվել, բայց հիմա ավելի շատ եմ կենտրոնանալու այդ ուղղությամբ: Ով համբերի, նա կգիտենա ամեն ինչ, համբերատարություն: Որոշ ժամանակ դուրս եմ գալիս քաղաքականությունից, բիզնեսով կզբաղվեմ, հետո ամեն ինչ կիմանաք»:

Գյումրիում հնչած կրակոցների, այդ ամենին որդու` Սպարտակ Ղուկասյանի առնչության ու հետախուզման մասին Վ. Ղուկասյանն ասել է. «Գործընթացը ցույց կտա` փնտրում են, թե չեն փնտրում, ինչ է լինելու, իսկ ովքեր որ խախտել են օրենքը, պատասխան են տալու, բոլորն էլ օրենքի առաջ պատասխանատու են: Այս պարագայում եթե անունը արծարծվում է, այո, մեղավոր եմ համարում»:

Placeholder
Գյումրու քաղաքապետը դուրս է գալիս քաղաքականությունից` կենտրոնանալու բիզնեսի վրա