Մոուրինյոն պաշտպանել է Ռոնալդուին
Աշխարհում
12:28 05/09/2012

Մոուրինյոն պաշտպանել է Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է «Արքայական թիմի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Վերջինս, ինչպես արդեն նշել ենք, հանդես է եկել հայտարարությամբ, որ երջանիկ չէ մադրիդյան ակումբում և ցանկանում է փոխել մթնոլորտը:

«Ռեալի» համար Քրիշտիանուն շատ կարևոր ֆուտբոլիստ է,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Մենք շատ ենք սիրում նրան և պատրաստ ենք աջակցել ամեն ինչով: Կարծում եմ` երբ վերադառնա Իսպանիա, մենք կնստենք և կզրուցենք ամեն ինչի մասին»:

Placeholder
Մոուրինյոն պաշտպանել է Ռոնալդուին