Հայտարարությունն ընդունվեց. ԱԺ-ն միաձայն հավանություն տվեց Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնելուն
Քաղաքական
19:20 05/09/2012

Հայտարարությունն ընդունվեց. ԱԺ-ն միաձայն հավանություն տվեց Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնելուն

Ազգային Ժողովը 96 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ դատապարտող հայտարարությունը:

Իր ամփոփիչ ելույթում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներից միասնական և ակտիվ մասնակցության համար, ընդգծելով, որ կոնսենսուսը շատ կարևոր է: Ու նշեց, որ հայտարարության վերջնական տեքստը փոփոխության շատ քիչ է ենթարկվել` հիմնականում խմբագրական փոփոխություններ են եղել.

«Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվութթյուն է կրում կատարվածի համար.կասեցվում են Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները», - սա էր այն հիմնական ասելիքը, որն ամրագրելու համար հրավիրվել էր այսօրվա արտահերթ նստաշրջանը:

Նշենք, որ միակ դեմ քվեարկած պատգամավորը Զարուհի Փոստանջյանն էր:
 

Placeholder
Հայտարարությունն ընդունվեց. ԱԺ-ն միաձայն հավանություն տվեց Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնելուն