Բոլտ. «Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»
Աշխարհում
14:04 07/09/2012

Բոլտ. «Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Աշխարհի ամենաարագավազ մարդը` Հուսեյն Բոլտը, RTP-ին տված հարցազրույցում աջակցել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին և հայտարարել, որ նրան միանշանակ համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդ:

Համեմատելով Ռոնալդուին ու Մեսսիին` նա նշել է, որ Ռոնալդուն ավելի ունիվերսալ և բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է:
Բոլտի կարծիքով`իր արագաշարժությամբ Ռոնալդուն պարտական է «Մանչեսթեր Յունայթեդին» և նրա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:

Placeholder
Բոլտ. «Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»