Դուգլաս Կոստան ուզում է տեղափոխվել «Նապոլի»
Աշխարհում
14:04 07/09/2012

Դուգլաս Կոստան ուզում է տեղափոխվել «Նապոլի»

Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին «Նապոլի» հնարավոր տեղափոխության մասին, ինչպես նաև այդ թեմայով գործակալի հայտարարություններից հետո «Շախտյորի» բրազիլացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոստան անսպասելիորեն անձամբ է դիմել իտալական ակումբին: Այս մասին գրում է «Calcio News 24»-ը: Իր շրջապատի միջոցով Կոստան «Նապոլիին» տեղեկացրել է, որ պատրաստ է տեղափոխվել նեապոլյան ակումբ:

Նշենք, որ Դուգլաս Կոստայի տրանսֆերային արժեքը կազմում է 20 մլն եվրո, որը «Նապոլին» կարող է ներդնել միայն այն դեպքում, եթե վաճառի Կավանիի տրանսֆերը:

 

 

Placeholder
Դուգլաս Կոստան ուզում է տեղափոխվել «Նապոլի»