Գյումրու քաղաքապետը գնացել է երազների քաղաք
Օրվա մամուլ
09:32 08/09/2012

Գյումրու քաղաքապետը գնացել է երազների քաղաք

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում: «Նա վաղուց էր որոշել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի «սատանաները մի բան չբարդեն գլխին»: Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր «շուռ գալ» իր դեմ: Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է երազների քաղաք Փարիզ»,- գրում է թերթը:

Այնուամենայնիվ, թերթը փորձել է Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից պարզել, թե որն է քաղաքապետի` Ֆրանսիա մեկնելու պատճառը: Նա, չհերքելով տեղեկությունը, ասել է. «Ես այդ մասին ոչ մի մեկնաբանություն էլ չեմ անելու»: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Փարիզը հրաձգարան չի դառնա Ղուկասյանների համար»,- գրում է «Ժողովուրդը»:

Placeholder
Գյումրու քաղաքապետը գնացել է երազների քաղաք