Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Արցախում մասնակցել են հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կրթությունը համարել է մեր պետության ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղերից մեկը, որը մշտապես գտնվում է իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ նման կրթական հաստատության առկայությունը Շուշիում մեծապես կնպաստի նաև քաղաքի կայուն զարգացման գործընթացին:
Այնուհետև երկու հայկական հանրապետությունների ղեկավարներն այցելել են Շուշիի մի շարք շինարարական օբյեկտներ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Միջոցառումներին ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: