«Բարսելոնը» դժգոհում է Բրազիլիայի հավաքականից
Աշխարհում
13:35 11/09/2012

«Բարսելոնը» դժգոհում է Բրազիլիայի հավաքականից

«Բարսելոնի» ղեկավարությունը դժգոհում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականում չափից մեծ ծանրաբեռնվածությամբ է գործում պաշտպան Դանի Ալվեշը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Կատալոնցիները չեն հասկանում, թե ինչ կարիք կար ՀԱՀ-ի հետ ընկերական խաղում ամբողջ 90 րոպե խաղադաշտում թողնել Ալվեշին: Թեև Բրազիլիայի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով, սակայն Դանի Ալվեշը չկարողացավ իրեն դրսևորել ակումբային խաղերում, իսկ այդ ամենի պատճառը հավաքականում մեծ ծանրաբեռնվածությամբ գործելն է: Ալվեշը մկանային խնդիրներ ունեցավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ և արագորեն փոխարինվեց, իսկ հետո էլ մասնակցեց Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպման միայն մի խաղակեսին:

Placeholder
«Բարսելոնը» դժգոհում է Բրազիլիայի հավաքականից