Հալեպում չորս հայ է զոհվել
Օրվա թեմա
11:10 12/09/2012

Հալեպում չորս հայ է զոհվել

Երեկ երեկոյան Հալեպի օդանավակայանից երկրորդական ճանապարհով Հալեպ ուղևորվելիս ազատբանակայինների բացած կրակահերթի հետևանքով զոհվել է չորս հայ: ԱԳՆ-ն ճշտել ու հրապարակել է զոհվածների անունները` Հարութ Սուլավյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան:

Կրակահերթի հետևանքով վիրավորվել է ևս 10 հայ: Նրանց անունները դեռևս չեն հրապարակվում:

ԱԳՆ-ից մանրամասնում են, քանի որ դեպի Հալեպ հիմնական ճանապարհը փակ է, օդաչուները որոշել են այլ ճանապարհով վայրէջք կատարել Հալեպում և ընկել են Սիրիայի ազատբանակայինների կրակահերթի տակ:

Նշենք, որ Երևանից Հալեպ հայերին տեղափոխող օդանավը պատկանում է Սիրայի ազգային փոխադրողին:
Նշենք, որ Սիրայում տիրող իրավիճակի հետևանքով մինչ օրս զոհվել է 10-ից ավելի հայ:

Placeholder
Հալեպում չորս հայ է զոհվել