Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Իսրայելյան. Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը կարող է թանկ նստել պաշտոնական Բաքվի վրա
Ադրբեջանի` Թուրքիայի և Իսրայելի կողմից ուղղորդվող հակաիրանական քաղաքականությունը Բաքվի համար կարող է ունենալ աղետալի հետևանքներ: Անդրադառնալով Ադրբեջանա-թուրքա-իրանական հարաբերությունների լարման վերջին դեպքերին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գաբալայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համաժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին հարցը: Իրանն, իր հերթին հանդես է եկել նախազգուշացմամբ` հատարարելով, որ եթե Ադրբեջանը միայն Թուքիայի քաղաքացիների համար վերացնի վիզային ռեժիմը, ապա Իրանը կփակի Նախիջևանի հետ իր սահմանը, ինչից հետո, հաշվի առնելով վերոհիշյալ զարգացումները, վիզային ռեժիմի վերացման հարցը հանվել է օրակարգից:
Ըստ բանախոսի, Ադրբեջանի հետ հարաբերություններում պաշտոնական Թեհրանի հիմնական հաղթաթուղթը հենց Նախիջևանի հարցն է:
«Ադրբեջանը ուղղակի ցամաքային կապ չունի Նախիջևանի հետ և իր քաղաքացիների անցուդարձը տեղի է ունենում Իրանի տարածքով: ԼՂ հակամարտության մեկնարկից հետո Իրանը մշտապես շահարկում է Նախիջևանի հարցը` օգտագործելով այն որպես հաղթաթուղթ Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- նշեց Արմեն Իսրայելյանը
Բանախոսը մարնամասնեց, որ Ադրբեջանի հարավային շրջանների բնակչությունը, սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետևանքով ամեն օր անհրաժեշտ ապրանքներ գնելու նպատակով հատում են իրանա-նախիջևանյան սահմանը և եթե Իրանը փակի սահմանը, Ադրբեջանի այս շրջաններում կսկսվի հումանիտար աղետ:
«Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի իր հակաիրանական քաղաքականությունը և Իսրայելի հետ կապերը, ապա Իրանը կփակի իր տարածքը` Նախիջևանի բնակչության համար և այնտեղ կսկսվի հումանիտար աղետ», - նշեց բանախոսը:
Փորձագետի կարծիքով` Ադրբեջանի հակաիրնանական քաղաքականությունը ուղղակիորեն ուղղորդվում է պատոնական Անկարայի և Թել-ավիվի կողմից, որոնք ձգտում են նվազեցնել Իրանի դերը տարածաշրջանում:
«Իմ կարծիքով` Իրանը թե´ Թուրքիայի, թե´ Արդբրեջանի հարաբերություններում պետք է հանդես գա ավելի կոշտ հայտարարություններով, քանի որ դիվանագիտական մեղմ հայտարարություններն ի վնաս Իրանի են»,- նշեց Արմեն Իսրայելյանը: