Էրդողան. Ղարաբաղի հարցում շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին
Քաղաքական
10:46 12/09/2012

Էրդողան. Ղարաբաղի հարցում շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին

Թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքի տեղեկատվության համաձայն` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին:

Այս մասին թուրքական կառավարության ղեկավարը հայտարարել է Ադրբեջանում կայացած «Թուրքիա-Ադրբեջան բարձրաստիճան ռազմավարական համագործակցություն» համաժողովից հետո Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Էրդողանը նաև հայտարարել է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում շոշափելի առաջընթաց չկա, հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող: Թուրք վարչապետը նշել է, որ շարունակելու է պնդել այս դիրքորոշումը, քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունն է (ԱԶԿ-AKP):

Placeholder
Էրդողան. Ղարաբաղի հարցում շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին