«Վալենսիան» կորցնում է Ալբելդային և Գագոյին
Աշխարհում
16:40 12/09/2012

«Վալենսիան» կորցնում է Ալբելդային և Գագոյին

«Վալենսիան» թիմի միջին օղակում կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Այսօր հայտնի է դարձել, որ Դավիդ Ալբելդան վնասվածք ունի և ստիպված է բաց թողնել նվազագույնը 3 շաբաթ:

Իսկ ահա Ֆեռնանդո Գագոն, ով Արգենտինայի հավաքականի կազմում հարված է ստացել գլխին` Պերուի ընտրանու հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ, հիվանդանցում բուժզննում է անցնում:

Այս կորուստները մեծ հարված են Մաուրիսիո Պելլեգրինիի թիմի համար, որը հաջորդ 3 շաբաթվա ընթացքում 6 կարևոր հանդիպում պետք է անցկացնի: «Սելթայի», «Մալյորկայի», «Սարագոսայի» և «Լևանտեի» հետ «Վալենսիան» կհանդիպի Պրիմերայի շրջանակներում, իսկ Չեմպիոնների լիգայի մրցաշարում ուժերը կչափի «Բավարիայի» և «Լիլլի» հետ:

Placeholder
«Վալենսիան» կորցնում է Ալբելդային և Գագոյին