«CBS».Ամենաերջանիկ պատանիներն ապրում են Հայաստանում, դժբախտները` Թուրքիայում
Օրվա թեմա
15:28 13/09/2012

«CBS».Ամենաերջանիկ պատանիներն ապրում են Հայաստանում, դժբախտները` Թուրքիայում

ՄԱԿ-ին կից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուսումնասիրություն է կատարել ու պարզել, որ մոլորակի վրա ամենաերջանիկ պատանիները բնակվում են Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է «CBS» պարբերականը:

Աշխարհի ամենաերջանիկ պատանիները շարքում երկրորդ տեղը զբաղեցնում է Մակեդոնիան և երրորդը` Իսրայելը: Ամենադժբախտ պատանիներն ապրում են Թուրքիայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Կանադայում:

Ամենանյարդային պատանիներ ունեցող երկրների շարքը գլխավորում է Թուրքիան, որին հետևում են Հունաստանը, Ռումինիան, Հայաստանը և Իսրայելը։

Պարբերականը նշում է, որ հարցումները կատարվել են 4 տարվա ընթացքում՝ 11-ից 15 տարեկանների միջև`34 երկներում:

Placeholder
«CBS».Ամենաերջանիկ պատանիներն ապրում են Հայաստանում, դժբախտները` Թուրքիայում