Էմերին գիտի` ինչպես խաղալ «Բարսելոնի» դեմ
Սպորտ
19:00 13/09/2012

Էմերին գիտի` ինչպես խաղալ «Բարսելոնի» դեմ

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկից առաջ վստահություն է հայտնել, որ մոսկվացիները կարող են պայքարել խմբի գլխավոր ֆավորիտի` «Բարսելոնի» դեմ:

«Հիմնական գաղափարն այն է, որ մենք պետք է «Բարսելոնին» հակադրենք մեր փաստարկները` կապված գնդակը վերահսկելու հետ,- Էմերիի խոսքերը մեջբերել է «Sport»-ը:- Կարծում եմ` «Սպարտակն» ամեն ինչ ունի` ստիպելու մրցակցին, որ հուզվի: «Բարսելոնի» ինքնատիպությունը նրանում է, որ հիմնականում շեշտը դնում է ակումբի սաների վրա: Սա լավ խումբ է, որում հատուկ տեղ է գրավում «Բարսելոնը»` որպես ակնհայտ ու գլխավոր ֆավորիտ: Մյուսները հավասարի պես կարող են մրցակցել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին «Բարսելոնը» «Նոու Կամպ» մարզադաշտում կհյուրընկալի «Սպարտակին»:

Placeholder
Էմերին գիտի` ինչպես խաղալ «Բարսելոնի» դեմ