Ֆաբրեգաս. «Ինձ հիմար մի համարեք»
Աշխարհում
13:42 13/09/2012

Ֆաբրեգաս. «Ինձ հիմար մի համարեք»

«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատասխանել է իր հասցեին հնչած քննադատությանը: Նրա խոսքերով` ինքը լավ մարզավիճակում է:

«Չեմ կարողանում հասկանալ իմ անվան շուրջ բարձրացված աղմուկի պատճառը,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Ինչ-որ մեկը կարծում է, որ ես դեպրեսիայի մեջ եմ և վատ եմ խաղում: Նման բան չկա. ես լավ մարզավիճակում եմ: Ինչ վերաբերում է խաղային փոքր ժամանակին, որ ես ստանում եմ, չպետք է մոռանալ, որ հիմնական կազմում տեղի համար պայքարում եմ Մեսսիի, Խավիի, Ինյեստայի և աշխարհի լավագույն մյուս ֆուտբոլիստների հետ: Ես հասկանում եմ, թե ուր եմ եկել, և ինձ հիմար մի համարեք»:

Placeholder
Ֆաբրեգաս. «Ինձ հիմար մի համարեք»