«Հարսնաքար»-ի գործ. Փաստաբանները բոյկոտել են նիստը, բացարկը մերժվեց
Իրավունք
16:51 13/09/2012

«Հարսնաքար»-ի գործ. Փաստաբանները բոյկոտել են նիստը, բացարկը մերժվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց պաշտպանական կողմի փաստաբանների` մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու մասին ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը:

Մինչ այդ, երբ դատավորը խորհրդակցական սենյակում էր, տուժող կողմի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը հայտարարեցին, որ բոյկոտում են նիստը` պատճառաբանելով որ նիստին եկել են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնց անձը հաստատող փաստաթղթերը չեն ստուգվել, մինչդեռ իրենց` փաստաբանների անձը հաստատող փաստաթղթերը երկու անգամ ստուգվել են:

Ընդմիջումից հետո նիստն սկսելուն պես դատավոր Դավիթ Հարությունյանը տուժողներին հորդորեց ներս կանչել փաստաբաններին` նիստը շարունակելու համար: Այժմ դարձյալ ընդմիջում է հայտարարվել:

Placeholder
«Հարսնաքար»-ի գործ. Փաստաբանները բոյկոտել են նիստը, բացարկը մերժվեց