Գ. Ծառուկյանը Մոսկվայում առանձնատուն է կառուցում
Օրվա մամուլ
09:21 13/09/2012

Գ. Ծառուկյանը Մոսկվայում առանձնատուն է կառուցում

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առանձնատուն է կառուցում: Այն կառուցվում է Մոսկվայի հայտնի Դուբրովսկայա փողոցում, որտեղ այժմ լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները:

Թերթը Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձել է պարզել լուրի իսկությունը: «Անկեղծ ասած, ինչ-որ մեկի «հավաստի տեղեկությունները» չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»,-պատասխանել է ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակը:

«Ի դեպ, վերջին շրջանում Իվետա Տոնոյանին հարց ուղղելիս ստանում ենք նրա «սրտից բխած» պատասխանը և ոչ թե Գագիկ Ծառուկյանի տեսակետը, ինչի համար նա կոչված է»,- գրել է թերթը:

Placeholder
Գ. Ծառուկյանը Մոսկվայում առանձնատուն է կառուցում