Հայաստանը և Արցախը կներկայացվեն Փարիզում կայանալիք «TopResa' 2012» ցուցահանդեսում
Տնտեսություն
17:58 14/09/2012

Հայաստանը և Արցախը կներկայացվեն Փարիզում կայանալիք «TopResa' 2012» ցուցահանդեսում

Սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնեն Հայաստանը և Արցախը Փարիզում կայանալիք «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է շուրջ 160 երկրներից զբոսաշրջության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչների մասնակցություն:

Հատկանշական է, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կներկայացվեն միասնական տաղավարի ներքո:

Համատեղ մասնակցության այս նախադեպով հանդերձ, միջազգային հանրությանը ներկայացվելու է Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված նոր գովազդային նյութեր և քարտեզներ:

Հայկական պատվիրակության՝ ցուցահանդեսին պատշաճ ներկայացվածության կազմակերպմանն իր գործուն աջակցությունն է ցույց տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:
 

Placeholder
Հայաստանը և Արցախը կներկայացվեն Փարիզում կայանալիք «TopResa' 2012» ցուցահանդեսում