Մեկնարկում է «Կինոշոկ»-ը. Հայաստանից ներկայացված է «Եթե բոլորը» ֆիլմը
Մշակույթ
10:02 15/09/2012

Մեկնարկում է «Կինոշոկ»-ը. Հայաստանից ներկայացված է «Եթե բոլորը» ֆիլմը

Այսօր Անապայում մեկնարկում է ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 21-րդ կինոփառատոնը: Փառատոնի պաշտոնական կայքի տվյալների համաձայն, փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է 14 աշխատանք, այդ թվում նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Թիմ պրոդաքշնի» համատեղ արտադրության Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» խաղարկային ֆիլմը:

«Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա), ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան)։

Փառատոնի ծրագիրը կազմված է մրցութային 4 բաժիններից. լիամետրաժ ֆիլմերի, կարճամետրաժ ֆիլմերի` «Շոկի սահմաններ», մանկական ֆիլմերի («КиноМалыШок»), խաղարկային հեռուստաֆիլմերի` «ԹՎ-Շոկ»:

Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկվել նորություն` OMNIBUS. ցուցադրվելու են երիտասարդ սկսնակ ռեժիսորների ֆիլմեր, նաև հայտնի ռուսական վարպետների աշխատանքներ: Փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև այլ ծրագրեր:

«Կինոշոկ» փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 23-ը:
 

Placeholder
Մեկնարկում է «Կինոշոկ»-ը. Հայաստանից ներկայացված է «Եթե բոլորը» ֆիլմը