Ռոնալդոն Մեսսիին բարձր է դասում Ռոնալդուից
Աշխարհում
17:23 15/09/2012

Ռոնալդոն Մեսսիին բարձր է դասում Ռոնալդուից

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդոն, ով նախորդ տարի ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, պատմել է այն մասին, թե ինչու է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին բարձր դասում Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

«Միանգամից նշեմ, որ ես հիանում եմ այդ 2 ֆուտբոլիստների ցուցադրած խաղով: Այնուամենայնիվ, Մեսսիին ավելի բարձր եմ դասում Ռոնալդուից: Պարզապես Լեոյի խաղն ավելի շատ է հիացնում ինձ: Նա ստեղծագործող ֆուտբոլիստ է: Իմ կարծիքը չի փոխի անգամ այն հանգամանքը, որ Մեսսին համարվում է Արգենտինայի հավաքականի առաջատարը, իսկ նրա ընտրանին իմ հարազատ Բրազիլիայի հավաքականի մշտական մրցակիցն է»,- նշել է Ռոնալդոն:

Հիշեցնենք, որ իր մարզական կարիերայի ընթացքում բրազիլացին հասցրել է հանդես գալ թե «Բարսելոնում» և թե «Ռեալում»:

Placeholder
Ռոնալդոն Մեսսիին բարձր է դասում Ռոնալդուից