180-ամյա Աբովյանի անվան դպրոցը վերաբացվեց նորոգումից հետո
Կրթություն, գիտություն
20:38 18/09/2012

180-ամյա Աբովյանի անվան դպրոցը վերաբացվեց նորոգումից հետո

Միամսյա վերանորոգումից հետո, դպրոցի 180-ամյա հոբելյանին նվիրված Երևանի քաղաքապետարանը Երևանի Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի սաներին ու ուսուցչական կազմին մեծ նվեր արեց` դպրոցը վերաբացվեց մեկ ամիս տևած վերանորոգումից հետո:

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկաներին է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հոբելյանի կապակցությամբ և 180 տարվա փորձառություն ունեցող դպրոցի մանկավարժական կոլեկտիվին  քաղաքապետի անունից պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Քաղաքապետի հանձնարարությամբ մինչև ջեռուցման հերթական տարեշրջանը ամբողջությամբ կնորոգվի նաև դպրոցի ջեռուցման համակարգը:

Նշենք, որ 180-ամյա դպրոցը Երևանի առաջին պետական դպրոցն է և 1925 թ. կրում է դպրոցի 6-րդ տնօրեն-տեսուչ Խաչատուր Աբովյանի անունը:
 

Placeholder
180-ամյա Աբովյանի անվան դպրոցը վերաբացվեց նորոգումից հետո