Ոչ ոք չպետք է խանգարի Ծառուկյանի փեսային
Օրվա մամուլ
09:24 18/09/2012

Ոչ ոք չպետք է խանգարի Ծառուկյանի փեսային

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին և ասել, որ չպետք է «խանգարի» իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրությանը:

Թերթը նշում է, որ ի սկզբանե ասվում էր, թե Մեհրաբյանը ձևական է իր թեկնածությունն առաջադրել, սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ նա տարբեր շրջանակների մոտ հայտարարել է, թե ինքը լուրջ պայքարելու է հաղթանակի համար: «Իսկապե՞ս Ծառուկյանը Ձեզ իր մոտ է կանչել և սպառնացել»,- թերթի այս հարցին Մեհրաբյանը պատասխանել է. «Ծառուկյանն ինձ չի կանչել, ես սուտ բաներ չեմ խոսում: Նա ինձ հրավիրել է: Ես իրեն առաջարկեցի, որ պարոն Ծառուկյան, ելույթ ունեցեք ու ժողովրդին ասեք` «ժողովուրդ ջան, կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ»: Այդ դեպքում հա´մ ժողովրդի ընտրյալը կլինի, հա´մ էլ Ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասաց՝ եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ կշնորհավորեմ: Ու վերջ»:

Placeholder
Ոչ ոք չպետք է խանգարի Ծառուկյանի փեսային