Տիգրան Ղարամյանը հաղթեց Լոզանում
Սպորտ
14:00 18/09/2012

Տիգրան Ղարամյանը հաղթեց Լոզանում

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, առաջին մրցանակը նվաճեց Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացված օփենում: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին գրոսմայստերներ Միխայիլ Ուլիբինը (Ռուսաստան) և Կրասիմիր Ռուսևը (Բուլղարիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ գործակիցներով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 89 շախմատիստներ:

Placeholder
Տիգրան Ղարամյանը հաղթեց Լոզանում