Փորձագետ. Ադրբեջանում մթնոլորտ է փոխվել
Քաղաքական
14:25 19/09/2012

Փորձագետ. Ադրբեջանում մթնոլորտ է փոխվել

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելը ու նրան ներելը Իլհամ Ալիևի կողմից, տարածաշրջանում սրել է իրավիճակը, բայց Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները զսպող օղակ են Ադրբեջանի ղեկավարության համար: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Իսկ իրանագետ Վարդան Ոսկանյանը ասաց, որ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների փոխարեն պետք է ասել տեղաբնիկ ժողովուրդներ, քանի որ նրանք նախ` փոքրամասնություն չեն կազմում, բացի այդ բնակվել են այդ տարածքում նախքան 1918 թվականին Ադրբեջան պետության ստեղծումը, ապա նշեց, որ Ադրբեջանում փոխվել է մթնոլորտը:

«Մի կողմ թողնենք ալիևյան կլանին մոտ կանգնած գործիչներին, տեղաբնիկ ժողովուրդներն անհանգստացած են այն փաստով, որ հերոսացվել է մարդասպանը: Ցանկացած երկրում խնդիր է առաջացնում մարդասպանին հերոսացնելը, խեղաթուրում է ամբողջ համակարգը»,- ասաց իրանագետը:

Placeholder
Փորձագետ. Ադրբեջանում մթնոլորտ է փոխվել