«Հարսնաքարը» պայթեցնել սպառնացող փոխգնդապետի դատը հնարավոր է ընթանա արագացված կարգով
Իրավունք
12:50 20/09/2012

«Հարսնաքարը» պայթեցնել սպառնացող փոխգնդապետի դատը հնարավոր է ընթանա արագացված կարգով

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ բուժծառայության սպա Վահե Ավետյանի և իր ընկերների հետ կատարված դեպքից հետո «Հարսնաքար»-ը պայթեցնել սպառնացող փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործի քննությունը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին:

Սամվելյանի փաստաբան Հովհաննես Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեղադրյալ Սամվելյանը ընդունել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հնարավոր է իրենք դատաքննությունն արագացված ընթացակարգով անցկացնելու մասին միջնորդություն ներկայացնեն:

Վարդան Սամվելյանը Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի նախկին տեղակալն է, կոչումով` փոխգնդապետ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։

Ավելի ուշ, արդեն նախաքննության ընթացքում Սամվելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկը` նույն հոդվածի 4-րդ կետը` ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:

Փոխգնադապետը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ, փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն:

Placeholder
«Հարսնաքարը» պայթեցնել սպառնացող փոխգնդապետի դատը հնարավոր է ընթանա արագացված կարգով