Զուլոյանն ու Կարապետյանը վերջապես պաշտոն ստացան
Օրվա մամուլ
09:57 20/09/2012

Զուլոյանն ու Կարապետյանը վերջապես պաշտոն ստացան

Երեկ ՕԵԿ համամասնական ցուցակի 9-10-րդ տեղերը զբաղեցրած Նելսոն Զուլոյանն ու Դավիթ Կարապետյանը նշանակվել են, համապատասխանաբար, առողջապահության նախարարության ԾԻԳ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար և սփյուռքի փոխնախարար: Այս մասին գրել է «Հրապարակը»:

ԾԻԳ-ի նախկին պետը` Դերենիկ Դումանյանի որդին, նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Դ. Կարապետյանը նախկինում ՊՆ մամլո խոսնակն էր, իսկ ՕԵԿ շարքերը համալրելուց հետո` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականը:

Placeholder
Զուլոյանն ու Կարապետյանը վերջապես պաշտոն ստացան