Իսկանդարյան. Զորավարժությունները բացառիկ էին ու կարևոր
Քաղաքական
13:22 20/09/2012

Իսկանդարյան. Զորավարժությունները բացառիկ էին ու կարևոր

Հայաստանում անցկացված ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը մի քանի առումով բացառիկ ու կարևոր է համարում:

Նախ` դրանք առաջին անգամ էին անցկացվում 2008-ին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո, ապա ընթանում էին «Կովկաս 2012» հրամանատարա-շտաբային ռազմավարական զորավարժություններին զուգահեռ:

Իսկանդարյանի խոսքով, ՀԱՊԿ-ը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանի համար` թե ինքնարժեքով ռազմատեխնիկայի համալրման, թե զինվորական բարձր սպայակազմի վերապատրաստման առումով:

Իսկանդարյանն այն կարծիքին է, որ պետք չէ քննադատել ՀԱՊԿ-ին այն բանի համար, որ նա չի արձագանքում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերին:

«Կառույցը գտնվում է դինամիկ զարգացման մեջ և դեռ չի կարող արձագանքել որոշ մարտահրավերների»,-բացատրեց Իսկանդարյանը:

Placeholder
Իսկանդարյան. Զորավարժությունները բացառիկ էին ու կարևոր