Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Նորդսյալլանդի» հետ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղից (2:0) հետո կայացած մամուլի ասուլիսում գնահատել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղն ու առաջընթացը:
«Նա կարևոր խաղացող է և վերջին շրջանում շատ է աճել: Բայց ես չեմ ուզում իդեալականացնել ֆուտբոլիստին, երբ ողջ թիմը բավական լավ է խաղացել: Մխիթարյանը կատարում է իր պարտականությունները: Այսօր նա խփեց: Հուսանք, որ մյուս հանդիպումներում մյուսներն էլ աչքի կընկնեն: Ես շատ գոհ եմ Մխիթարյանի օգտակար գործողության գործակցից, այն բանից, թե ինչպես է նվիրվում, ինչպես է ներխուժում տուգանային հրապարակ և իրացնում գոլային պահերը»,- ասել է Լուչեսկուն: