Մոուրինյոն դատի է տվել «Marca»-ի լրագրողին
Աշխարհում
15:43 20/09/2012

Մոուրինյոն դատի է տվել «Marca»-ի լրագրողին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քաղաքացիական հայտ է ներկայացրել դատարան` ընդդեմ իսպանական «Marca» պարբերականի լրագրող Պաբլո Պալոմարի:

Սեպտեմբերի 17-ին Պալոմարը հոդված է տպագրել, որում պորտուգալացի մասնագետին բնութագրել է որպես «մի մարդու, ով առաջինն է փախչում ավտովթարից հետո»:

Մոուրինյոն կարծում է, որ լրագրողն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները:

«Նման արտահայտությունը պարտադիր չէր, որպեսզի հոդվածի իմաստը պարզ դառնար: Ժոզեն միշտ էլ ընդունել է իր հասցեին հնչած քննադատությունը, քանի որ գիտակցում է խոսքի ազատության կարևորությունը: Սակայն սա արդեն չափից դուրս է»,- նշել է Մոուրինյոյի ներկայացուցիչը:

Placeholder
Մոուրինյոն դատի է տվել «Marca»-ի լրագրողին