«Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ
Կրթություն, գիտություն
15:15 20/09/2012

«Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ

Արդեն 12-րդ տարին է, ինչ «Ուսուցչի տոնի» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողներին կառավարությունը պարգևատրում է ավտոմեքենայով։

Այս տարվա հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենա նվիրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 11 մլն 900 հազար դրամ։

Placeholder
«Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ