«Բարցալյին Իտալիայի լավագույն պաշտպանն է»
Աշխարհում
15:13 21/09/2012

«Բարցալյին Իտալիայի լավագույն պաշտպանն է»

Այսպես է կարծում «Պալերմոյում» Անդրեա Բարցալյիի նախկին խաղընկեր Սիմոնե Բարոնեն: Նա երկրպագուներին ու լրագրողներին կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն Բուֆոնին, Պիրլոյին ու Վուչինիչին, այլև «Յուվենթուսի» ամենահամեստ աստղին:

«Ես Բարցալյիի հետ երկու տարի խաղացել եմ «Պալերմոյում» ու պետք է խոստովանեմ, որ նա շատ ուժեղ պաշտպան է»,- ասել է ներկայումս առանց ակումբի մնացած Սիմոնե Բարոնեն:

«Մարդիկ չափազանց քիչ են խոսում նրա մասին,- ավելացրել է Բարոնեն:- Այո, Միրկո Վուչինիչի, Անդրեա Պիրլոյի ու Ջանլուիջի Բուֆոնի մասին խոսել պետք է, որովհետև նրանք բարձրակարգ վարպետներ են, բայց Բարցալյին էլ անօրինակ խաղացող է: Նա ոչ մի հանդիպում չի ձախողում: Անդրեան շատ ուժեղ ֆուտբոլիստ է, որովհետև կայուն է և միշտ կարողանում է կենտրոնանալ խաղի վրա»:

«Յուվենթուսը» Բարցալյիին գնել է 2011 թ. հունվարին, գերմանական «Վոլֆսբուրգից», ընդամենը 600 հազար եվրոյով:

«Բարցալյին լուռ վերադարձավ, որովհետև «Վոլֆսբուրգ» տեղափոխվելուց հետո հոռետեսները մոռացել էին նրան: Բայց Անդրեան շատ լավ խաղաց և այսօր Իտալիայի լավագույն պաշտպանն է»,- փաստել է Բարոնեն:

Placeholder
«Բարցալյին Իտալիայի լավագույն պաշտպանն է»