Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Նապոլի»-ԱԻԿ հանդիպումից հետո 3 շվեդ երկրպագու տուժել են իտալացի ֆանատների հարձակումից:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ շվեդ երկրպագուները ընթրում էին տեղի ռեստորաններից մեկում, երբ նրանց վրա են հարձակվել մրցակից թիմի դիմակավորված ֆանատները:
ԱԻԿ-ի 2 երկրպագուներ ստացել են դանակի հարվածներ, իսկ մյուսին հիվանդանոց են տեղափոխել` բուժզննման ենթարկելու համար: Տեղեկացվում է, որ դանակահարված երկրպագուների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ նման միջադեպ գրանցվել էր նաև հանդիպումից առաջ, երբ «Նապոլիի» ֆանատները կրկին հարձակվել էին շվեդների, ինչպես նաև ռեստորանի սեփականատիրոջ վրա: