Արշալույս Փայտյանը մարզպե՞տ է նշանակվելու
Օրվա մամուլ
09:13 22/09/2012

Արշալույս Փայտյանը մարզպե՞տ է նշանակվելու

Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն իր մերձավորների շրջանում լուր է տարածում, թե առաջիկայում մարզպետ է նշանակվելու. գրել է «Հայկական ժամանակը»:

«Բայց գոնե այս պահին և հատկապես Սերժ Սարգսյանի սկանդալային խորհրդակցությունից հետո` նման հեռանկարը շատ անհավանական է թվում, քանի որ նրա անունը կապվում է ոլորտում աղմկոտ չարաշահումների հետ»,-գրել է թերթը՝ հիշեցնելով, որ Փայտյանը նաև սպառազինության, գնումների պատասխանատուն էր:

Placeholder
Արշալույս Փայտյանը մարզպե՞տ է նշանակվելու