Թուրք գեներալները դատապարտվել են հեղաշրջման փորձի համար
Քաղաքական
09:43 22/09/2012

Թուրք գեներալները դատապարտվել են հեղաշրջման փորձի համար

Երեք թուրք գեներալ 20-ական տարվա բանտարկության են դատապարտվել պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին:

Դավադիրներին պետք է ցմահ բանտարկության դատապարտեին, սակայն դատարանը մեղմացրել է պատիժը մինչև 20 տարի, քանի որ հեղաշրջումը տապալվել էր: Այս դատավճիռն առաջինն էր 2 տարի շարունակվող դատավարության ընթացքում: Գործում ներգրավված են շուրջ 360 սպաներ և գեներալներ, որոնց մեղադրել են 2003 թվականին Էրդողանի կառավարության դեմ հեղաշրջում անելու փորձի մեջ՝ այսպես կոչված Մեծ մուրճ ՝Բալյոզ օպերացիայի միջոցով: Ընդհանուր առմամբ, դատապարտվել է 322 մարդ, ևս 34-ն արդարացվել են:

Placeholder
Թուրք գեներալները դատապարտվել են հեղաշրջման փորձի համար