Չինաստանում iPhone-ի գործարանը մի քանի օրով դադարեցրել է գործունեությունը
Աշխարհում
19:22 24/09/2012

Չինաստանում iPhone-ի գործարանը մի քանի օրով դադարեցրել է գործունեությունը

Չինաստանում գտնվող iPhone արտադրող գործարանում ավելի քան երկու հազար աշխատակիցներ ծեծուջարդ են կազմակերպել, ինչի պատճառով արտադրությունը մի քանի օրով դադարեցվել է: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի երեկոյան: Այդ մասին սեպտեմբերի 24-ին տեղեկացնում է Reuters-ը: Կռվի մասնակիցներին կարողացել են հանդարտեցնել միայն երկուշաբթի առավոտյան՝ ոստիկանների միջամտությամբ: Միաժամանակ, ըստ աղբյուրի, տարբեր տվյալներով, մոտ 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածնքերով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Գործարանի ոստիկանության ծառայողները այժմ փորձում են պարզել կռվի պատճառները: Ինչպես տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները, կռիվն սկսվել է այն բանից հետո, երբ գործարանի հանրակացարանի անվտանգության աշխատակիցը հարվածել է աշխատողներից մեկին:

Ըստ աղբյուրի այս գործարանում աշխատում է 79 հազար մարդ: Բացի Apple-ի սմարթֆոններից, գործարանում արտադրվում են նաև հեռախոսի աքսեսուարներ:

Placeholder
Չինաստանում iPhone-ի գործարանը մի քանի օրով դադարեցրել է գործունեությունը