Բաղդասարովը բանակցություններ է վարում «Արմավիա»-ն վաճառելու համար
Տնտեսություն
11:00 26/09/2012

Բաղդասարովը բանակցություններ է վարում «Արմավիա»-ն վաճառելու համար

Ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը բանակցություններ է վարում ընկերությունը վաճառելու վերաբերյալ: Panorama.am-ի այս տեղեկությունները հաստատեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, չհաստակեցնելով` ինչ բաժնեմասի մասին է խոսքը:

Այսօր մամուլում հրապարակում էր եղել, թե «Արմավիա» ընկերությունը վաճառվելու է իտալացիներին:
Ն. Ավետիսովան ասաց, թե վերջնական որոշում չկա` ընկերությունը վաճառվելու է իտալակա՞ն, թե՞ մեկ այլ ընկերության:

«Ցանկացողներ կան: Չեմ կարող ասել ընկերությունները շատ են, թե քիչ, բայց ընտրություն ու այլընտրանք կա»,-ասաց ընկերության ներկայացուցիչը: Նա նշեց, որ այս պահին որևէ ընկերության անուն հրապարակել չի կարող:

Նշենք, որ «Արմավիա» ընկերությունը վերջերս հաճախ է ֆինանսական խնդիրներ ունենում «Զվարթնոց» օդանավակայանի հետ, ինչի պատճառով հաճախ օդակայանը չի սպասարկում ընկերության չվերթները:

Այս տարվա մարտին էլ «Ռոսավիացիա» ընկերությանն ունեցած պարտքի  պատճառով «Արմավիա»-ին արգելվել էր թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստանի տարածք:

Placeholder
Բաղդասարովը բանակցություններ է վարում «Արմավիա»-ն վաճառելու համար