Թուրքերը երազում են Կակայի մասին
Աշխարհում
17:27 26/09/2012

Թուրքերը երազում են Կակայի մասին

Թուրքական «Գալաթասարայի» նախագահ Ունալ Այսալը հաստատել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ` թիմի կիսապաշտպան Կակայի տրանսֆերը գնելու համար: Այս մասին տեղեկացնում է «France Football»-ը:

«Եթե մենք կարողանանք դուրս գալ Չեմպիոնների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ, ապա կփորձենք ձեռք բերել Կակային: Բրազիլացին մեզ կարող է միանալ արդեն հաջորդ տարվա հունվարին, սակայն երաշխիքներ տալ չեմ կարող:

Ես շատ եմ ցանկանում Կակային տեսնել «Գալաթասարայի» մարզաշապիկով: Դա իմ երազանքն է»,- նշել է Այսալը:

Placeholder
Թուրքերը երազում են Կակայի մասին