Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեխիայում արտադրված թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծումը Հայաստան արգելվում է
Հաշվի առնելով Չեխիայի Հանրապետությունում մեթանոլ պարունակող տեղական (չեխական) արտադրության թունդ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով արձանագրված մահացու ելքով թունավորման դեպքերը, ինչպես նաև Չեխիայի Հանրապետությունում և մի շարք եվրոպական երկրներում չեխական արտադրության թունդ ալկոհոլային խմիչքի վաճառքն ու ներմուծումն արգելելու հանգամանքը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի` ս.թ. սեպտեմբերի 20-ի № 270-Ա հրամանով արգելվել է Չեխիայի Հանրապետությունում արտադրված թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Այս մասին տեղեկացնում են ԳՆ սննդամթերէի անվտանգության պետական ծառայությունից: