Ամփոփվել է  «Կանաչ դպրոց» նախագիծը
Կրթություն, գիտություն
20:00 27/09/2012

Ամփոփվել է «Կանաչ դպրոց» նախագիծը

 Սեպտեմբերի 26-ին Անի հյուրանոցի Անի սրահում տեղի է ունեցավ «Կանաչ դպրոց» նախագծի ամփոփիչ ﬕջոցառումը, որին ներկա էին մոտ 150 աշակերտ՝ Գողթի, Ուրծաձորի, Նորատուսի թիվ 2 և 3, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցներից: Ինչպես տեղեկացնում են ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության լրատվական ծառայությունից, ամփոփիչ այս ﬕջոցառումն իﬕ է բերել դպրոցների կողﬕց իրականացված ﬔկ տարվա աշխատանքները:

Ծրագրին մասնակից ուսուցիչներին ու աշակերտներին շնորհվել են մրցանակներ, հավաստագրեր, իսկ լավագույն դպրոցն արժանացել է «Կանաչ դպրոց» կոչմանը: Տրվել է նաև կանաչ դրոշ, ինչն էլ խորհրդանշում է, որ դպրոցը հավատարիմ է կանաչ ապրելակերպի սկզբունքներին: Հայաստանում «Կանաչ դպրոց» նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

«Կանաչ դպրոց›»նախագիծն իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), UNICEF-ի և Շվեյցարիայի դեսպանատան կողմից:

Placeholder
Ամփոփվել է «Կանաչ դպրոց» նախագիծը