Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել է հայտնի թուրքահայ կոմունիստի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրք ռեժիսոր Դենիզ Քոչաքը նկարահանել և էկրանին է հանձնում հայ ատաղձագործ Սարգիս Չերքեզյանի մասին կենսագրական ֆիլմ: Այս մասին հայտնող «CNNTurk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը լինելու է «Tarık Zafer Tunaya» մշակույթի կենտրոնում:
«Կյանքի ատաղձագործը» անվամբ ֆիլմում ներկայացվում է Թուրքիայի հայերի, հույների, ինչպես նաև կոմունիստների ու բանվոր դասակարգի պատմությունը:
Սարգիս Չերքեզյանը մահացել է 93 տարեկանում 2009թ.: Նա անդամակցում էր Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը: Ժամանակին իր արհեստանոցում գաղտնի կերպով կազմակերպել է թուրք կումունիստների «Թռիչք» թերթի տպագրությունը: Սարգիսը կատարել է նաև մի շարք թարգմանություններ, հեղինակել է «Աշխարհը կհերիքի բոլորիս» գիրքը, որի մոտիվներով էլ նկարահանվել է վերոնշյալ ֆիլմը:
Տեսանյութն` այստեղ