Բրանդաոն չի դատապարտվի
Աշխարհում
17:14 28/09/2012

Բրանդաոն չի դատապարտվի

Ինչպես տեղեկացնում է «France Football»-ը, ֆրանսիական «Սենտ-Էտյենի» հարձակվող Բրանդաոյի նկատմամբ դատական հետաքննությունը կասեցվել է:

Հիշեցնենք, որ 2011 թ.-ի մարտից ֆուտբոլիստը մեղադրվում էր 23-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Այն ժամանակ նա հանդես էր ֆրանսիական մեկ այլ ակումբում` «Մարսելում»: Փաստերի բացակայության պատճառով դատարանը ֆուտբոլիստի վրայից հանել է բոլոր մեղադրանքները:

Զոհի փաստաբան Էմանուել Մոլինան հայտարարել է, որ իր հաճախորդուհին սպասում է դատարանի պաշտոնական վճռին, որպեսզի որոշի հետագա անելիքները:

Placeholder
Բրանդաոն չի դատապարտվի