Ք. Հիլլարդ. Կրթական կարիքների աջակցությունը ԱՄՆ ՄԶԳ կարևոր առաքելություններից է
Կրթություն, գիտություն
20:19 28/09/2012

Ք. Հիլլարդ. Կրթական կարիքների աջակցությունը ԱՄՆ ՄԶԳ կարևոր առաքելություններից է

Հայաստանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ իրականացնում է ինչպես մի շարք ավանդական այնպես էլ նոր ծրագրեր. ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կրթական համակարգի կարևոր գործընկերներից է: Այս մասին այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլլարդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Մասնավորապես, տեղեկանում ենք ԿԳՆ լրատվական վարչությունից, նախարարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մեկնարկած ազգային լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը.

«Մենք կարևորում ենք, որ ամերիկյան ժողովրդի աջակցությամբ Հայաստանում կստեղծվի ժամանակակից լաբորատորիա, որը կնպաստի մեր երկրի բուհական համակարգի զարգացմանը»,-իր խոսքում նշել է Ա.Աշոտյանը:

Պատրաստակամություն հայտնելով շարունակել ադյունավետ հիմքերի վրա դրված համագործակցությունը՝ Ք. Հիլլարդը նշել է, որ կրթական կարիքների աջակցությունը ԱՄՆ ՄԶԳ կարևոր առաքելություններից է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:
 

Placeholder
Ք. Հիլլարդ. Կրթական կարիքների աջակցությունը ԱՄՆ ՄԶԳ կարևոր առաքելություններից է